ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին շարունակել բողոքի ակցիաները։ Այդ մասին նա գրել է իր Truth social սոցիալական ցանցում։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները՝ վերահսկողություն հաստատելով ձեր հաստատությունների նկատմամբ։ Հիշեք մարդասպանների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները` մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն»,- գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ օգնությունն արդեն ճանապարհին է։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Sputnik Արմենիա
