Логотип

Քանի դեռ ՀՀ-ն չունի արտահանելի տնտեսություն, դոկտրինների մասին խոսելը ինքնախաբեություն է

Ցանկությունների հերթական ցուցակը, նույնիսկ եթե այն անվանվում է «դոկտրին», դոկտրին չի դառնում։ Դոկտրին է դառնում միայն այն փաստաթուղթը, որն առնվազն պարունակում է հստակ հաշվարկներ, մեխանիզմներ, ռիսկերի գնահատում, ինչպես նաև պատասխանատվություն։

Մինչդեռ առաջարկվող «Դոկտրինը» մեծ հաշվով փորձում է ստեղծել այնպիսի «թղթային» տպավորություն, ըստ որի իշխանությունն ունի «2050-ի մեծ տեսլական», բայց իրականում տալիս է ձևակերպումներ՝ առանց պարտավորությունների։

Մենք չենք ասում նույնը։ Մենք չենք գրում գեղեցիկ բառեր՝ քաղաքական PR-ի համար։

Մենք տալիս ենք տնտեսության վերակառուցման մեխանիզմներ՝ արդյունաբերական գոտիներ, հարկային նոր ճարտարապետություն, ռեսուրսների վերաուղղորդում դեպի արտադրություն ու արտահանում։

Քանի դեռ Հայաստանը չունի արտադրական, արտահանելի տնտեսություն, «տեսլականների» ու «դոկտրինների» մասին խոսելը վտանգավոր ինքնախաբեություն է։

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ

Verelq.am