Логотип

«Մեր ձևով»․ Ադրբեջանից նավթամթերքի գնումը պետք է ավելի լայն համաձայնագրերի մաս լինի

Ես մտահոգություններ ունեմ Ադրբեջանի հետ առևտրի վերաբերյալ. նավթամթերքի գնումը պետք է լինի հայ-ադրբեջանական հարաբերությունները տնտեսության և այլ ոլորտներում կարգավորելու ավելի լայն համաձայնագրերի մաս: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ կան առաջնահերթ խնդիրներ՝ գերիները և իրենց տները վերադառնալ ցանկացող հայրենակիցների անվտանգությունը։ Կարապետյանը հավելել է, որ Ադրբեջանից նավթի և գազի գնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական ապրանքները նույնպես նույն ծավալով արտահանվեն Ադրբեջան։ «Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից փոխանցված այն ապրանքների ցանկին, որոնք նրանք ցանկանում են արտահանել Ադրբեջան, ապա այնտեղ ներառվել է գյուղմթերք, իսկ այն Ադրբեջանում ավելի էժան է, քան Հայաստանում, ալյումինե փայլաթիթեղ, իսկ դա Ադրբեջանում մեծ քանակությամբ են արտադրում, կոնյակի հումք, որը հետո կդառնա «Աղդամի կոնյակ»»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է, բայց այդ հարաբերությունների միակողմանի բնույթը չի կարող դուր գալ։

News.am