Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին։ Սակայն չեն կարողանում բերեն մեկ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչը՝ իր զավթիչ զորքերը չի հանում մյուս երկրից։ Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իշխանությունները չեն կարողանում նշեն մի որևէ դեպք, երբ երկրներից մեկջ շարունակում է շրջափակման մեջ պահել մյուս երկիրը», – հավելել է Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Վաշինգտոնում ձեռք բերված եռակողմ համաձայնությունների շրջանակում Հայաստանը Ադրբեջանին կտրամադրի միջանցք, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր և կապի մալուխ։
«Իսկ Հայաստանը ի՞նչ է ստանում։ Սրանով ինչպես է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Ո՛չ այս թղթի մեջ, ո՛չ օգոստոսի 8-ի թղթի մեջ որևէ ակնարկ չկար, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրութմ է անխոչընդոտ անցում։ Ինչ-որ անորոշ, փոխադարձ առավելությունների մասին է խոսքը», – ասել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու համար, վերը նշված ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը պետք է Հայաստանին խոստանար անխոչընդոտ անցում, գազամուղ և նավթամուղ Նախիջևանի տարածքով։
«Չկա տենց բան։ Ավելին ասեմ՝ կան ռիսկեր», – նշել է ընդդիմադիրը։
News.am
