Օնլայն տաքսիների վարորդները ակցիա են կազմակերպել Երևանում՝ բողոքելով իրենցից գանձվող բարձր տոկոսներից։
«Մեր կառավարությունը չի խոսում այն մասին, որ ամեն ամիս ամեն վարորդն ամենաքիչը 200-250 հազար դրամ գումար է տալիս տաքսի ծառայությանը։ Սկզբից առանց տոկոս էր, հետո տոկոսադրույքը դարձավ 3-4 տոկոս, հետո աստիճանաբար բարձրացվեց։ Այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25 տոկոս»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ վարորդները ստիպված են ավելի երկար ժամեր աշխատել, որ կարողանան բավարար գումար վաստակել։ Ասում է՝ օրական 12-14 ժամ վարելուց հետո անգամ առանց ալկոհոլ օգտագործելու էլ վարորդը չի կարող սթափ լինել։
Վարորդները շեշտում են՝ իրենց բողոքը վերաբերում է բոլոր օնլայն տաքսիներին, պահանջում են, որ ամեն պատվերից վարորդից գանձվող տոկոսադրույքն իջեցվի, իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Sputnik Արմենիա
