Логотип

Ռուզաննա Խաչատրյանի կողմից ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի կողմից հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, քաղաքացիական գործով ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Գործը կապված է Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և շինության հետ։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը կազմակերպել է գույքերի հետ կապված կեղծ փաստաթղթերի կազմումը և դրանց հիման վրա դատարան հայցադիմում ներկայացնելը, ինչպես նաև չի հայտարարել դրանք։

Խաչատրյանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նրա քրոջ դստերը՝ Աննա Բադալյանին և ընտանիքի հարազատ Կարինե Մարգարյանին։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Armenia Today