2027 թվականի ապրիլին Մոլդովան պաշտոնապես դուրս կգա Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ)։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։
Նախարարի խոսքով՝ մի շարք համաձայնագրերի չեղարկման մասին խորհրդարանական որոշումից հետո, ապրիլի 8-ին համապատասխան ծանուցում է կուղարկվի Մինսկում գտնվող ԱՊՀ քարտուղարությանը։ Ծանուցումն արդեն հաստատվել է։
Պոպշոյը նշել է, որ դուրս գալու գործընթացը կավարտվի 2027-ի ապրիլին, ինչից հետո հանրապետությունը վերջնականապես դուրս կգա կազմակերպությունից։
News.am
