ՀՀ զինվորական դատախազությունը Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
2025 թվականի նոյեմբերին հայտնել էինք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ՀՀ զինվորական դատախազության մեղադրական եզրակացությունը հասանելի չէ համակարգում։
Գործը, որը մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին, դատարանը ստացել է ապրիլի 14-ին։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Գրիգորի Խաչատուրովը Հայաստանում չէ։
Sputnik Արմենիա
