ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե մինչև տարեվերջ նա կորցնելու է իր ֆինանսական միջոցները։
«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ–մեծ որ պարտավորություններ ա ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու է»,–հայտարարել է Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել։
«Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ–ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռքները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, հիշու՞մ եք ինչեր էին ասում 2018 թվականին։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»,–նշել է նա։
News.am
