Հայաստանի Վեդի, Ազատ և Վայոց Ձորի մարզի գետերում ապրիլի 20–21–ը հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Այդ մասին նախազգուշացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20–21–ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կենտրոնից այսօր նաև տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Sputnik Արմենիա
