Հորմուզի նեղուցով իրականացվող նավագնացությունը մնում է կաթվածահար վիճակում։ Ծովային մոնիտորինգի տվյալների համաձայն՝ վերջին 12 ժամվա ընթացքում ընդամենը երեք է հատել նեղուցը:
SynMax վերլուծական կենտրոնի և Kpler հարթակի տեղեկություններով՝ բրիտանական պատժամիջոցների տակ գտնվող Nero նավթային տանկերը լքել է Պարսից ծոցի շրջանը և հատել նեղուցը։
Հաղորվում է նաև, որ այս նույն ռազմավարական երթուղով Պարսից ծոցի ջրատարածք են մուտք գործել նաև քիմիական նյութեր փոխադրող տանկերն ու հեղուկացված գազ տեղափոխող նավը։
Հորմուզի նեղուցը մնում է նավթի և գազի համաշխարհային առևտրի հիմնական միջանցքը, ուստի դրա գործունեության ցանկացած խափանումն ավելի մեծ ուշադրություն է գրավում շուկաների և արտահանող երկրների կողմից։
News.am
