Логотип

Արմեն Գրիգորյանը կհանդիպի Հիքմեթ Հաջիևի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Գրիգորյանը ապրիլի 22-ին կայցելի հունական Դելֆի քաղաքում անցկացվող համաժողովին, որտեղ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանության գոտում» խորագիրով պանելային քննարկման։

Քննարկմանը Արմեն Գրիգորյանից և Հիքմեթ Հաջիևից բացի կմասնակցեն նաև Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը և Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ստանիսլավ Սեկրիերուն:

Sputnik Արմենիա