Логотип

Գեներալ Մաջիդ Մուսավին դիմել է Իրանի հարավային հարևաններին

Իրանի հարավային հարևանները պետք է իմանան՝ եթե նրանց աշխարհագրությունն ու արտադրական կարողություններն օգտագործվեն իրանական ազգի դեմ թշնամիների ագրեսիայի համար, նրանք պետք է հրաժեշտ տան Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նավթի արդյունահանմանը. ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին, հայտնում է Tehran Times-ը։

«Եթե այս պահից սկսած թշնամին սխալ քայլ անի և ագրեսիա իրականացնի այս սուրբ հողի դեմ, այս անգամ մեր թիրախը կլինի այնտեղ, որտեղ դուք կասեք»,- նշել է Մուսավին իր ուղերձում։

News.am