Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 700 մարդ է մահացել, շուրջ 1500–ը` տուժել։ Լուրը հայտնում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր 500 զոհի և 1000 տուժածների մասին։
«Tolo news»–ը, հղում անելով տարերային աղետների պատրաստվածության նահանգային վարչության ներկայացուցչին, հաղորդում է, որ երկրաշարժից տուժել են հատկապես Նուրգալը, Ցավկայը, Վատապուրը, Մանուգայը և Չապա Դարան։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0:
Sputnik Արմենիա