Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր դատախազությունը:
Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս է վարչության պետ նշանակվել: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» անունը կրող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հանրային մեղադրողներից է:
News.am