Логотип

Փաշինյան․ Գնալու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով

Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով, որոնք փոխակերպման փուլում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։

Sputnik Արմենիա