Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2025» ամենամյա զեկույցում Հայաստանի Հանրապետությունը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով առաջընթաց 4 դիրքով՝ աշխարհի 133 երկրներից զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը։
2023-ի համեմատ դիրքերը բարելավել է 13 կետով, ինչը վկայում է երկրի ինովացիոն ներուժի զարգացման դրական դինամիկայի մասին։
Ինդեքսը երկրներին գնահատում է յոթ հիմնական չափանիշներով, որոնք խմբավորված են երկու ենթաինդեքսում՝«ինովացիոն ռեսուրսներ» (ինստիտուտներ, մարդկային կապիտալ և հետազոտություններ, ենթակառուցվածքներ, շուկայի և բիզնեսի զարգացում) և «ինովացիոն արդյունքներ» (տեխնոլոգիաներ, գիտելիքների տնտեսություն և ստեղծարար ակտիվություն)։ Հայաստանի աճը վարկանիշում արտացոլում է նրա ձգտումը՝ ամրապնդելու դիրքերը գլոբալ ինովացիոն միջավայրում և բարձրացնելու մրցունակությունը միջազգային ասպարեզում։
Alpha News