«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող, Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` միլիոնատերերի մասին հայտարարությանը։
Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ, անդրադառնալով հայկական սփյուռքին, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք, ասեք` փաթաթեք, մենք գնում ենք։ Ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում այնպես, որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։
«Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց ա խոսում: Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 դոլար վերցնես, հոդված ծախես: Մեզ նենց լիդեր է պետք, ով կուշտ է և արժանապատվություն ունի»,– գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան էջում։
Sputnik Արմենիա