Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի նախարարները դեմ են ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող միակողմանի հարկադրական միջոցներին, որոնք, այդ թվում, բացասաբար են անդրադառնում բնակչության առավել խոցելի խմբերի դրության վրա։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։
«Դեմ ենք հանդես գալիս ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող միակողմանի հարկադրական միջոցառումներին, որոնք, այդ թվում, բացասաբար են անդրադառնում բնակչության ամենախոցելի խմբերի վրա և հետաձգում են մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգի իրականացումը», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակած ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարության մեջ։
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Sputnik Արմենիա