Логотип

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ լիազորությունները կասեցվել են

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։

Դատավորի Նաիրա Մանվելի Գրիգորյանիլիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Նշենք, որ շուրջ մեկ տարի առաջ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, համաձայն որի՝ կալանավորվել էր դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։

News.am