Логотип

Արտակ Զաքարյան․ Այսօրվա կեղծ մտքերը ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից

Երբ քո երկրի դժբախտությունների, կապիտուլյացիայի, մարդկային ու տարածքային կորուստների, ձախողումների և կործանարար ստերի հեղինակներից հարցազրույց ես վերցնում՝ արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում:

Զորօրինակ՝ «…մեր զրուցակիցն իր պաշտոնավարման ընթացքում հնչեցրել է 2856 սուտ տեղեկություն, 319 ինքնահակասություն և 153 կեղծ կամ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, սակայն մենք դեռևս շարունակում ենք նրան հարցեր ուղղել»:

(Թվերը պայմանական են, կարող է ավելի շատ լինել):

Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից: