Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
Փաստաթղթի համաձայն` երկու երկրների հարաբերությունները կանցնեն համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային մակարդակի։
Համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո:
Sputnik Արմենիա
