Վաղարշապատ համայնքում ձերբակալված «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,– ասացին քննչականից` հավելելով, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման անդամներն այսօր հայտարարել էին, որ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգել են «Մայր Հայաստան» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ նրան ձերբակալել են խուլիգանության կասկածանքով։
Sputnik Արմենիա
