Վեդու համայնքապետարանի ավագանու նիստում ավագանին՝ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին։ Ընկերությունը ստացավ իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ուսումնասիրություն անցկացնել, ինչը շահագործման թույլտվության առաջին փուլն է:
Ակտիվիստ Կարինե Փանոսյանը նկատեց, որ քվեարկությունից առաջ նիստից հեռացել են ընդդիմադիր ավագանու անդամները։
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:
Քվեարկությունից հետո բնապահպան ակտիվիստները վանկարկեցին՝ «ամոթ-ամոթ»։
Ազդակիր համայնքի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ Արփինեն հայտնեց, որ մոտ 300 հա բաց հանք է լինելու սարի վրա, իսկ ընկերությունը մանիպուլյացնում է, այդ փաստը փակելով փակ ցիկլով գործարան կառուցվելու փաստարկով։ Ըստ ակտիվիստի, աղտոտվելու է հարակից տարածքները, որտեղ գյուղատնտեսական հողեր են։
News.am
