Логотип

Զարգացման եվրասիական բանկի կանխատեսումը. ՀՀ տնտեսության աճը բարձր կմնա 2025 թվականին

2025թ․ առաջին ինը ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6.0 տոկոսով: Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԲ) զեկույցի համաձայն՝ ամենամեծ ներդրումն ունեցել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտները, ինչպես նաև շինարարությունը (տարեկան աճը համապատասխանաբար կազմել է 14.8, 18.1 և 22.8 տոկոս):

«Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը և ներդրումները պահանջարկի հիմնական շարժիչ ուժերն են (տարեկան աճը կազմել է 10.2 և 19.6 տոկոս): Արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են անցյալ տարվա ուժեղ ցուցանիշներից հետո (արտահանում՝ մինուս 31.5 տոկոս տարեկան, ներմուծում՝ մինուս 25.6 տոկոս տարեկան):

Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը կշարունակի բարձր մնալ 2025թ․»,- նշվել է զեկույցում:

News.am