ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մինչև երկուշաբթի, իսկ երկուշաբթի առավոտյան նա հայտարարել է, որ փոխնախագահ Վենսը մեկնում է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Սակայն Վենսը դեռևս Վաշինգտոնում էր՝ սպասելով Թեհրանից լուրի, նախքան ինքնաթիռ նստելը։ Դա մոտ ապագայի վերաբերյալ խոր անորոշության նշան է։
Թրամփը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի հիմա և իր պայմաններով։ Սակայն հրադադարի ժամկետի լրանալուն մնացել է ընդամենը մեկ օր, Իրանը դեռևս վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ երկու կողմերը չեն էլ հասցրել անգամ հանդիպում նշանակել։
«Դա նրան հոգնեցրել է։ Նա ուզում է, որ այդ ամենն ավարտվի։ Նրան դուր չի գալիս, որ Իրանը [վերահսկում է նեղուցը]։ Նրան դուր չի գալիս, որ նրանք նեղուցն օգտագործում են մեր դեմ։ Նա այլևս չի ուզում կռվել։ Բայց նա կկռվի, եթե դրա անհրաժեշտությունը զգա»,- Axios-ի հետ զրույցում հայտարարել է վարչակազմի պաշտոնյան։
News.am
