«Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հունաստանի Արտաքին գործերի նախարար Գեորգի Կատրուգալոսը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը ամփոփում են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները»,- գրել է Նաղդալյանը, մեջբերելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը. «Սա շատ կարևոր հարթակ է մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար: Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոս կատարած այցի ընթացքում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել: