«Այս հակամարտության մեջ հաղթելու է այն կողմը, որը մինչև վերջ կհավատա սեփական ուժերին»,-անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ գրում է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա շարունակում է.
«Հավատացնում եմ ձեզ՝ լավ օրից չէ, որ Նիկոլն այսպես է վարվում։ Ինչ ունի-չունի ասպարեզ է հանել։ Վերջին գործիքներն է օգտագործում, որպեսզի մենք հավատանք, թե հասնում է իր նպատականերին, հաղթում ժողովրդին։ Ճիշտ նույն մեթոդներն է օգտագործում, ինչ Ալիևը 44-օրյա պետերազմի ընթացքում։ Այն ժամանակ էլ թշնամին ոչ թե հաղթեց, այլ խաբեց, թե հաղթում է։ Արդյունքում առանց որևէ կրակոցի տիրացավ Արցախի բոլոր այն շրջաններին, որտեղ մեր բանակը պարզապես ջախջախել էր թշնամուն։
Վայ մեզ, եթե հանկարծ հավատացինք, թե Նիկոլը հաղթում է։ Այդժամ նա իսկապես կհաղթի։ Հակառակ պարագայում Նիկոլը ոչ մի շանս չունի։ Ավելին՝ այն, ինչը նա օգտագործում է ժողովրդի դեմ, հետագայում մեր ուժը կդառնա։ Ի վերջո, ամբողջ այս կեղտը հետո ո՞նց էինք ջրի երես հանելու ու մաքրվելու դրանից։
Հետևաբար՝ չհուսահատվել ու չվախենալ։ Նորից եմ ասում՝ վերջին «զենքերն» է հանել։ Թե էլի ունի, թող դա էլ հանի։ Եթե հավատանք մեր ուժերին, ապա մեծ շահույթով դուրս կգանք այս վիճակից»։
