Логотип

Իրանը հրադադարի երկարաձգման հարցով չի դիմել ԱՄՆ-ին

Թեհրանը Վաշինգտոնին չի խնդրել, որ երկարաձգի հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

«Իրանը ամերիկյան կողմին հրադադարի երկարաձգման դիմում չի փոխանցել»,- գրում է գործակալությունը։

«Մեր զինված ուժերն արդեն վաղուց 100%-անոց մարտական պատրաստվածության վիճակում են։ Այնպես որ Իրանի դեմ ագրեսիայի կամ ցանկացած գործողության դեպքում նրանք անմիջապես կործանարար հարված կհասցնեն նախապես որոշված թիրախներին և ԱՄՆ-ին ու Իսրայելին ևս մեկ՝ ավելի դաժան դաս կտան»,-ասել է Զոլֆաղարին։

Sputnik Արմենիա