«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Սուրենյանցի, կմիանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նախաձեռնությունը կարող է նաև դաշինք կազմել «Ապրելու երկիր» կուսակցության հետ, սակայն դրա համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ դեռևս պաշտոնական քննարկումներ չեն ունեցել։
Թերթը պնդում է, որ Ծառուկյանի նախաձեռնությունը մտադիր է ձևավորել 2026 թվականի ընտրությունների հիմնական քաղաքական հարթակներից մեկը։ Նախաձեռնության թիմը բանակցություններ է վարում փորձագիտական և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցների թվում է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, հայտնել է լրատվականը։
Armenia Today