Логотип

Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կա կասկածյալ

Երեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։

ArmLur.am-ի թղթակիցը Նուբարաշենի աղբանոցում է, այնտեղ է այս պահին ՆԳՆ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը ։

Նշենք,որ Տիգրան Ավինյանն երեկ անձամբ էր գնացել դեպքի վայր ու ցուցումներ տվել։ Ավելի ուշ աշխատանքից ազատվեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ԺՊ Վահե Վարդապետյանին։Սա էլ դեռ քիչ չէ Տիգրան Ավինյանը կասկածներ է հայտնել,որ հրդեհը պատահականությունը չէ այլ միտում ու այն դիտավորությամբ են այրել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Երևանի քաղաքապետի հայտարարությունը ընդունվել է որպես հանցագործության մասին հաղորդում։

Ավելին, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն որոշակի անձանց շրջանակ կա ,որոնց կասկածում են Նուբարաշենի աղբանոցը դիտավորյալ այրելու մեջ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին անուններ չենք հայտնի բայց կասկածյալի անունը իրավապահներին հայտնի է։