Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2026 թվականին 2025 թվականի համեմատ իր բյուջեն կկրճատի 17%-ով, որի հետևանքով մոտ 2900 աշխատակից կարող է կրճատվել ։ Այս մասին նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
«ԿԽՄԿ խորհուրդը հաստատել է կազմակերպության 2026 թվականի բյուջեն՝ 1.8 միլիարդ շվեյցարական ֆրանկի (2.23 միլիարդ ԱՄՆ դոլար) չափով, ինչը 17%-ով պակաս է 2025 թվականի բյուջեի համեմատ։ Այս կրճատումը պատասխան է մարդասիրական օգնության համար դոնորների կողմից հատկացվող միջոցների նվազմանը, չնայած աշխարհում հակամարտությունների թվի աճին», – նշվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ ԿԽՄԿ-ն քայլեր է ձեռնարկում մարդասիրական ոլորտում ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի պայմաններում իր բյուջեն սեղմելու համար։ Կազմակերպությունն իր ջանքերը կկենտրոնացնի աշխարհում հակամարտություններից առավել տուժածներին օգնելու համար։
Նշվում է, որ բյուջեի կրճատումը կհանգեցնի կազմակերպության մոտավորապես 2900 բյուջետային աշխատակիցների կրճատման:
Sputnik Արմենիա
