ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը և զենքի մատակարարումն Ուկրաինա, որպեսզի ստիպի նրան համաձայնել խաղաղության համաձայնագրի կնքմանը ԱՄՆ միջնորդությամբ, Reuters-ին տեղեկացրել է երկու աղբյուր։
Աղբյուրները հայտնել են, որ Կիևը ավելի մեծ ճնշման տակ է Վաշինգտոնի կողմից, քան նախորդ ցանկացած խաղաղության բանակցությունների ժամանակ, և որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան ստորագրի շրջանակային համաձայնագիր մինչև հաջորդ հինգշաբթի։
«Նա ցանկանում է կանգնեցնել պատերազմը և Ուկրաինային ստիպել գին վճարել դրա համար»,- ասել է աղբյուրներից մեկը։
ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պատվիրակությունը հինգշաբթի Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկումներ անցկացնելու համար։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը և բանակի մամուլի ծառայության ղեկավարը, որոնք ուղեկցում էին պատվիրակությանը, հանդիպումը հաջող են անվանել և հայտնել են, որ Վաշինգտոնը փորձում է հասնել «սուղ ժամկետում» փաստաթղթի ստորագրման ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
News.am
