Логотип

Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերականգնել ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերականգնել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ շփումները կասեցվել էին։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ուշադիր հետևում ենք ԵԱՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Պատրաստ ենք վերսկսել փոխգործակցությունը։ Այս կառույցի հետ շփումները դադարեցվել են ոչ մեր նախաձեռնությամբ», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդում։

Նրա խոսքով՝ մայիսին «ՀԱՊԿ. Միասին հանուն խաղաղության և կայունության» թեմայով կլոր սեղան կանցկացվի։

«Նախատեսվում է իմ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ», – հավելել է Մասադիկովը։

ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը կազմակերպությանը։

Sputnik Արմենիա