«Մեր նոր՝ «UNLIM» սակագնային պլանը ստեղծված է բոլոր նրանց համար, ով գրեթե միշտ համացանցում է, սպառում է ինտերնետի մեծ ծավայներ, ու հետևաբար՝ ցանկանում է ունենալ ինտերնետի անսահմանափակ հասանելիություն՝ առավել մատչելի սակագնով՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միևնույն փաթեթում: «UNLIM»-ը նրանց համար է, ով չի սիրում սահմանափակումներ: Մեր առաջարկի թիրախում հատկապես երիտասարդ ու ակտիվ կենսակերպ ունեցող մարդիկ են, ովքեր գնահատում են ազատությունը», — ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«UNLIM» սակագնային պլանի ակտիվացման գինը՝ 4500 դրամ/30 օր:
Ակտիվացում՝ *208*4500#
Վիվա—ՄՏՍ—ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա—ՄՏՍ—ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա—ՄՏՍ—ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա—ՄՏՍ—ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։