Խորհրդարանում առաջադրվում են թուրքական ազդեցության գործակալները
Դատելով նրանից, թե ինչպես են կազմվում արտահերթ նախընտրական մրցավազքի մասնակից կուսակցությունների ցուցակները, հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնությունը կպատկանի Ջորջ Սորոսին:
Արդեն հայտնի է, որ Փաշինյանի գլխավորած ցուցակում գերակշռելու են Բաց հասարակության հիմնադրամի հետևորդները, լավ կազմակերպված թուրքական գործակալական ցանցը խորհրդարան կանցնի ոչ միայն վարչապետի կուսակցության ցուցակով, այլև ապագա գրպանային ընդդիմության ցուցակներով: Իսկական ընդդիմություն, ըստ Փաշինյանի ծրագրերի, հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի, ինչպես որ չկա պատգամավորական կորպուսի ներկայիս կազմում։ 2021 թվականի հունիսյան թորվածքի հայոց խորհրդարանում լինելու է պարոն Սորոսի քաղաքական մեծամասնություն և պարոն Սորոսի ընդդիմություն:
Ապրիլի 23-ին «Էլիտ Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի նախագահությամբ: Հայտնի է, որ Սանասարյանը Հայաստանում Սորոսի հինգերորդ շարասյան առանցքային կերպարներից մեկն է։ Այդ շարասյան մյուս ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանը, ներկա գումարման խորհրդարան անցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, որից հետո լքեց խմբակցությունը և իբրև անկախ պատգամավոր հիմնեց սեփական կուսակցությունը՝ «Հանուն հանրապետության» անվանումով։
Այդ կուսակցությունների միջև արդեն բանակցություններ են ընթանում ընտրություններին համատեղ մասնակցելու շուրջ, բայց դա ամենևին էլ Սանասարյան-Բաբաջանյանի ծրագիրը չէ, դա նույնիսկ Փաշինյանի մտահղացումը չէ. դա Ջ.Սորոսի սցենարն է, որին թուրքական ծրագրերի վերջնական իրականացման համար անհրաժեշտ է սեփական խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև սեփական ընդդիմություն։ Այդ հանրության մի մասը խորհրդարան կանցնի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակով, մյուսները կանցնեն արտախորհրդարանական կուսակցությունների ցուցակներով, որոնց հետ դավաճան վարչապետն արդեն համապատասխան բանակցություններ է վարել։ Դրանք են՝ Բաբաջանյանի կուսակցությունը, Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը, Սանասարյանի հիմնած կուսակցությունը, ինչպես նաև Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունը, որը դեռ փորձում է ինչ-որ մեկին ապացուցել, թե ոչ մի կերպ կապված չէ այդ հանրության հետ։ Նախընտրական ցուցակների ձևավորման փուլում որպես խորհրդատու հանդես է գալիս Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը:
Վճռորոշ խոսքը Անկարայինն է լինելու…
Հաղորդակցության ուղիների, ռուսական ռազմական ներկայության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հեռանկարների հետ կապված խնդիրները ենթակա են օրենսդրական կարգավորման, խորհրդարանական մեծամասնության դերն այս համատեքստում կասկածից վեր է, ինչպեսև գրպանային ընդդիմության դերը:
Փաշինյանը պատրանք ունի, թե ինքը գնում է ընտրությունների, որպեսզի ձևավորի իր մեծամասնությունը, բայց այդ մեծամասնությունը նրան ենթարկվելու է լոկ ձևականորեն, իրականում դա լինելու է պարոն Սորոսի մեծամասնությունը, որը վերջնականապես ավարտին կհասցնի երկրի զավթման գործընթացը թուրք-սորոսական հինգերորդ շարասյան կողմից: Եթե հանկարծ ինչ-որ փուլում նոր խորհրդարանի շահերը հակասության մեջ մտնեն Փաշինյանի անձնական շահերի հետ, ապա վճռորոշ խոսքը կլինի Սորոսինը, այսինքն Անկարայինը։
Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կոչված են վերջակետ դնելու ազգային պետության պատմությանը։ Սորոսական մեծամասնությունը կսպասարկի Բաքվի և Անկարայի շահերը։ Ինչ վերաբերում է գումարին, որ ներդրել է Սորոսի հիմնադրամը արտահերթ նախընտրական քարոզարշավի նախապատրաստման գործում, կան տարբեր տեղեկություններ. ոմանք խոսում են մի քանի միլիոն գումարի մասին, մյուսները՝ տասնյակ միլիոնավոր կանաչ փողերի, ինչն ավելի մոտ է ճշմարտությանը. իրոք որ, հո հանաք բան չէ, երկիր են գնում՝ խորհրդարանական կառավարման համակարգով:
